Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.20-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի թիվ 22 տան մոտ դարանակալած անհայտ անձը հարձակվել է իր տան դարպասը բացող Գագիկ Շ.-ի վրա, չպարզված առարկայով հարվածներ հասցրել նրան, դեռևս չպարզված հրազենից երկու կրակոց արձակել նշված տան մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից իջած և նրան օգնության շտապող եղբոր` Հրանտ Շ.-ի, վերջինիս դստեր` Լիդա Շ.-ի վրա ու պատճառելով հրազենային վնասվածքներ` դիմել է փախուստի:
Վերջիններս դիմել են բուժօգնության` 39-ամյա Գագիկ Շ.-ն` գլխուղեղի ցնցումով, 48-ամյա Հրանտ Շ.-ն և 17-ամյա Լիդա Շ.-ն` հրազենային վնասվածքներով:
Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, հայտնում են ոստիկանությունից: