Home / Հայաստան / ՀԱԿ-ում ընտրացուցակի կռիվ չկա. Արամ Մանուկյան

ՀԱԿ-ում ընտրացուցակի կռիվ չկա. Արամ Մանուկյան

«Ցուցակներ, շտաբ, շտաբի ղեկավար, նման հարցեր ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն մարտին՝ փետրվարի վերջին կայանալիք մեր վճռորոշ քայլերից հետո», – «Երկիր» թերթի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ում ցուցակի կռիվ չկա:

Անդրադառնալով շտաբի ղեկավարի նշանակմանը՝ Մանուկյանը նշել է, որ անգամ անուններ դեռ չեն շոշափվում: Իր հավանական թեկնածության վերաբերյալ ՀՀՇ վարչության նախագահը նշել է, որ դա իրեն քիչ է հուզում և համարում է երկրորդական հարց: