«Եվ ուրեմն՝ վե՛րջ թավիշին»․ Փաշինյանի հանրահավաքը երթով շարժվեց Էրեբունի
Փաշինյանը հայտարարեց՝ «Եվ այո՛, թավիշին վերջ է դրվելու»։ Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Այո՛»։
Բանակը ապաքաղաքական կառույց է․ ՊՆ
Ավելի վաղ հայտարարություններ էին տարածել նաև ԱԱԾ-ն և Ոստիկանությունը։
Դիմադիրներներն ու ընդդիմադիրները փողոցում են, գործիչները կոչեր են տարածում
Փողոցով անցնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը, մայթեզրերին կանգնած «ընդդիմադիրները» գոռում են «Նիկոլ՝ դավաճան»։ Ցուցարարներն ի պատասխան վանկարկում են «Նիկոլ՝ վարչապետ»։
ԱԱԾ․ Ցանկացած անօրինականություն կարժանանա համարժեք արձագանքի
— Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն․․․
«Առաջիկայում կունենանք նոր ԳՇ պետ և տեղակալներ»․ Փաշինյանը կանչում է հրապարակ
«Հույս ունեմ, որ մենք այս իրավիճակը կհաղթահարենք օրենսդրության սահմանած կարգով և ձևով․․․»
Գեներալները միացան հեղաշրջման շարժմանը
ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանը այն որակել է ռազմական հեղաշրջման փորձ.․․
Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն
Անհրաժեշտ է, որ կարողանանք վերցնել ապաքինվելու պատասխանատվությունը և չսպասենք՝ նայելով սահմանից այն կողմ, թե ով առաջինը դա կսկսի...
Երեխա ունենալ ցանկացող որդեկորույս ծնողներն այդ հնարավորությունը կստանան
«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն․․․
Հայաստանի «Իսկանդերը» գրավել է ռուսաստանյան մամուլի էջերը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին։ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ (Շուշիի համար մարտերն ընթանում էին պատերազմի վերջին օրերին) և հարցրել՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի կիրառվել ավելի վաղ՝ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական ուժեր էր կուտակել Հորադիզում։ Սրան ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, թե «մերժված» նախագահը «ինքը գիտի իր հարցերի պատասխանը» և հավելել․ «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»: Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։ Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել են թե՛ կառավարամետ և թե՛ անկախ լրատվականները։ Վերնագրերը, հիմնականում, միանման են՝ «Փաշինյանը հարցադրել է ռուսական «Իսկանդերների» արդյունավետությունը», «Փաշինյանն ասել է, թե ռուսական «Իսկանդեր»-ը անգործունակ է» և այլն։ Որոշ դեպերում վերնագիր է հանվել այն, որ Փաշինյանը հաստատել է «Իսկանդեռի» կիրառության մասին տեղեկությունները։ Հարցազրույցներ տվող վերլուծաբանները տեղի ունեցածը շտապել են գնահատել որպես (հայ-ռուսական) «սկանդալ»։ «Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռի մասին Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել են «ՌԻԱ Նովոստի»-ն, «ՏԱՍՍ»-ը, «Վեդոմոստի»-ն, «Գազետա»-ն, «Լենտա»-ն, «Կոմերսանտ»-ը, «Վեստի»-ն, «Էխո Մոսկվի»-ն, «Մեդուզա»-ն և այլք։ «Սկանդալը» մեկնաբանել են նաև Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինը և Դմիտրի Սաբլինը։ Փաշինյանի հարցադրումը որակվել է որպես «ոչ կոմպետենտ» և «սուտ»։ Ռուսաստանցի պատգամավորները շտապել են հավաստիացնել, որ «Իսկանդերը» խիստ ճշգրիտ և արդյունավետ զենք է, որն իր բարձր որակները հաստատել է դեռևս Սիրիայում։ Մամուլի կողմից հատկապես ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին և միակ օտարերկրյա պետությունն է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» է գնել։ Երկրի սպառազինման մեջ են գտնվում 4 հրթիռային կայանքներ։ Գնումներն արվել են 2016 թվականին, նույն թվականին համալիրները ցուցադրվել են նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր ռազմական շքերթին: Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառելու մասին առաջին անգամ (դեռևս նոյեմբերին) հայտարարել էր Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Նախկին նախագահի և գործող վարչապետի խոսքերից ռուսական մամուլը եզրակացրել է՝ Հայաստանը, փաստորեն, հաստատել է պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի կիրառության մասին տեղեկությունները։ Իսկ սա, իր հերթին, մի շարք հարցերի տեղիք է տվել (որտեղ են գնտվում և պահվում Հայաստանի ԶՈՒ-երին պատկանող «Իսկանդերները», որտեղից են դրանք գործարկվել և այլն)։ Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հերքել է, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակելով որպես ընդդեմ Հայաստանի արված։
«Դարի ղողանջը» Ծիծեռնակաբերդում 105 դաշնամուր կտեղադրի
Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ մեգանախագիծը», որը նախատեսում է Մեծ Եղեռնի տարելիցին ընդառաջ 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հարյուրից ավել ռոյալները ձեռք են բերվել Համահայկական դրամահավաքի միջոցով։ Ինչպես «Դարի ղողանջ»-ն է հայտնում՝ դրանք Ծիծեռնակաբերդում կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ: Ծրագիրը, ըստ նախատեսված, պետք է իրականացվեր 2020 թվականին (ցեղասպանության 105-ամյակին նվիրված միջոցառումների մասին կարող եք կարդալ «SMS 1915 կարճ համարին՝ և ձեր անունը կհայտնվի Ծիծեռնակաբերդում» հոդվածում)։ Համավարակի պատճառով անցյալ տարի այն հետաձգվեց։ «Այժմ այն իրագործվում է, - գրում է հիմնադրամը, - մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը»: «105 ռոյալ մեգանախագծի» պաշտոնական հոլովակը (հրապարակվել է 2019-ի սեպտեմբերին՝ համահայկական դրամահավաքին ընդառաջ) Ազնավուրի հրապարակում այսօր միջոցառման համար տաղավար է տեղադրվել․ քաղաքապետարանից խոստանում են, որ բացումից հետո այն կապամոնտաժվի, «և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»: Նախագիծը իրականացվում է Հայաստանի ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ: «Դարի ղողանջ»-ը նշում է, որ հիշատակի այս միջոցառումներից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին։ 150 ռոյալներից 10-ը կուղարկվի Արցախ։ Որքան գումար է ծախսվել 100-ից ավել ռոյալների գնման և տեղափոխման վրա, որքան գումար է հանգանակվել համահայկական դրամահավաքի ընթացքում՝ «Դարի ղողանջ»-ը չի նշում։
Նախագահը մերժել է դատական բարեփոխումները
Արմեն Սարգսյանը չի ստորագրել Օրենքները և դիմել է ՍԴ՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անհետ կորած զինվորների ծնողներին կրկին խաբել են
Գումարը ստանալուց անմիջապես հետո Ա․Մ․-ին բռնել են ԱԱԾ աշխատակիցները։