2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Երևանից հարավ-արևելք նոր երկրաշարժ է գրանցվել․ մագնիտուդը՝ 4․7 (թարմացվող)

Երևանից հարավ-արևելք նոր երկրաշարժ է գրանցվել․ մագնիտուդը՝ 4․7 (թարմացվող)

Երևանից 8 կմ հարավ-արևելք 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ «Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ», - հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ավերվածություններ և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: լրացում․ - 16։22 Բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի խափանումներ, գրում է ԲՏԱ նախարարությունը։ Յուքոմից, Վիվա-ՄՏՍ-ից զանգեր անել Երևանում այս պահին հնարավոր չէ։ Բիլայնը գործում է խափանումներով, Ֆիքսված հեռախոսակապը (քաղաքային համարները)՝ անխափան։ լրացում․ - 16։38 «Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել։ Երկրաշարժի էպիկենտրոնը, նախնական տվյալներով, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել», - ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ լրացում․ - 17։41 Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։ Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը, հայտնում է ԱԻՆ-ը լրացում․ - 19։01 Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են ևս 2-ը՝ Չեխովի փողոցում (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ)։ Ստացված մոտ 1310 ահազանգերից հաստատվել է դեռևս չորսը, հայտնում է ԱԻՆ-ը։ լրացում․ - 19։07 Հետցնցումների ակտիվությունն այս պահին թուլացել է։ Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները, գրում է ԱԻՆ-ը։ Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ԱԻՆ-ի ուղեցույցը՝ այստեղ

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ԱԻՆ

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ԱԻՆ

Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ.

Մեր երեխեքը մնացել են էլիտար գերու կարգավիճակում․ ցույց

Մեր երեխեքը մնացել են էլիտար գերու կարգավիճակում․ ցույց

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էր․ պատերազմին մասնակցած և Ղարաբաղում ծառայությունը շարունակող ժամկետայինների ծնողները պահանջում էին իրենց որդիներին ուղարկել Հայաստան՝ բուժվելու և վերականգնվելու։ — Մեր երեխեքը թուրքի բերան են եղել։ Մենք չենք ասել՝ փախեք, ասել ենք կռվեք։ Բայց էսօր չես հասկանա՝ կառավարությունը խրախուսո՞ւմ է մեր երեխեքին, թե՞ պատժում։ Իրանք մեղավո՞ր են, որ ողջ են մնացել։ — Էդքան պայմանագրային զինծառայողներ կան, թող տանեն։ Երեխեքը գոնե ժամանակավոր գան տուն։ — Աչքների առաջ էդքան բան ա կատարվել, էդքան երեխեք են կոտորվել։ Եթե մենք, որ ուղղակի լսել ենք, չենք կարողանում ապրել, բա իրենք, որ տեսել են, ոնց են հիմա ապրում։ — Էսքան ժամանակ ոչ սովից են բողոքել, ոչ ծարավից։ Օրերով սոված են մնացել, բայց մի օր չեն դժգոհել, չեն թողել՝ հետ եկել։ Թող բոլորը՝ և՛ ընդդիմադիրները, և՛ դիմադիրները, և՛ կաբինետներում նստած մյուսները, հարգեն մեր երեխեքին։ Ուրիշ բան չենք ուզում։ Թող հարգեն, բերեն Հայաստան, թույլ տան բուժվել, վերականգնվելու ժամանակ տան։  — Ոչ ոք չի ասում՝ գան ու էլ չգնան։ Մենք չուզենանք էլ՝ իրանք մեկ ա գնալու են։ Եթե բոլորին չուղարկեն, առանձին-առանձին չեն էլ գա։ Անհատական ոչ ոք էնտեղից չի գա։ Մենք էլ անհատական չենք ուզում։ Բոլորը միասին են էնտեղ։ Իրանց ընկերներին ո՞նց թողնեն ու գան։  — Հիմա մեր երեխեքը մնացել են էնտեղ էլիտար գերու կարգավիճակում։ Ազատության հրապարակում նույն ժամին Վազգեն Մանուկյանի (հանրա)հավաքն էր․ ծնողները ցույցի մասին նախորոք չէին հայտարարել, լրագրողները տեղում չկային։ Կառավարությունից նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ։  

Սահմանների բացումը առաջին քայլն է, ոչ թե վերջինը

Մեկուսացումը թույլ կտա Ղարաբաղյան հակամարտությունը չլուծված թողնել։ Մենք շարունակելու ենք զորանոցում ապրել։

Հայ-թուրքական սահմանը ԵԱՏՄ սահման է

Հայ-թուրքական սահմանը ԵԱՏՄ սահման է

Բանակցություններն այս պահին չեն առնչվում Հայաստանի՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը,

Վահան Զանոյանի պատասխանը Ժիրայր Լիպարիտյանին

Վահան Զանոյանի պատասխանը Ժիրայր Լիպարիտյանին

Ընթերցողներին հրավիրում եմ գրածս համեմատել պրն․ Լիպարիտյանի պատասխանի հետ ու հանգել սեփական եզրակացության...

Աղքատների երեխեքն են կորել ու զոհվել՝ իրենց համար․ ցույցերը չեն դադարելու

Աղքատների երեխեքն են կորել ու զոհվել՝ իրենց համար․ ցույցերը չեն դադարելու

— Ես Փաշինյանի հետ հանդիպում չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ գերիներին հաստատեն։

Հայր մեր, որ ռեկտոր ես․ ռեպորտաժ հանրահավաքից

Հայր մեր, որ ռեկտոր ես․ ռեպորտաժ հանրահավաքից

- Ընկեր Պետրոսյան, բա դուք խի՞ եք եկել։ - Բա մեր ռեկտորն ա, ի՞նչ անեի։ - Բուհն ա մերը, ռեկտորն ի՞նչ։ - Դե հանելուց գոնե մենք հանեինք։

Հոտառության կորուստը՝ սեռական ցանկության բացակայության պատճառ

Հոտառության կորուստը՝ սեռական ցանկության բացակայության պատճառ

Հոտառության կորուստը Կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշներից մեկն է։

ԱԱԾ-ն լրագրողների կողքին է

ԱԱԾ-ն լրագրողների կողքին է

ԱԱԾ-ն վստահ է՝ ԱԱԾ-ի հետ պարտադիր համագործակցությունը բխում է լրագրողների շահերից...

Ոստիկանությունում խոշտանգված Էդգար Ծատինյանի գործում կան բազմաթիվ խախտումներ

Ոստիկանությունում խոշտանգված Էդգար Ծատինյանի գործում կան բազմաթիվ խախտումներ

Ոստիկանները, ում ինքը հեռախոսով հայհոյել էր, իրեն տարել են մեկ այլ սենյակ, դաժան ծեծի են ենթարկել, հարվածել են երիկամներին, քցել են գետնին, «տշել են»...

Մատենադարանում չարաշահումները չեն քննվելու

Մատենադարանում չարաշահումները չեն քննվելու

Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը մինչ օրս գործում է փակ, ոչ մասնակցային, ոչ դեմոկրատական սկզբունքներով․․․