Աժ նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, հոր՝ նոր պաշտոնի անցնելուց հետո սկսել է ման գալ «Տոյոտա» «Պրադո»-ով, որի վրա ԱԺ-ին պատկանող 059օօ 11 պետհամարանիշն է, գրում է «Հրապարակ» թերթը:
Կառավարությունում թերթի աղբյուրներն ասում են, որ մինչ Նիկոյանի ԱԺ նախագահ դառնալը որդին աշխատանքի էր գալիս ոտքով: Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահ դառնալուց հետո, բացի ծառայողական մեքենայից, ստացել է երկրորդ մեքենա, որը սպասարկելու է նրա ընտանիքին: Սակայն Նիկոյանը սա քիչ է համարել և ԱԺ-ից վերցրել է երրորդ մեքենան՝ հատուկ տղայի համար, որպեսզի այն մյուսը սպասարկի միայն կնոջն ու աղջիկներին: