հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դեպի Վրաստան տանող ժանապարհի մի հատվածը միակողմանի է գործում

Դեպի Վրաստան տանող ժանապարհի մի հատվածը միակողմանի է գործում

Հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 (Ձորադես) ճանապարհահատվածում քարերի փլուզման հետևանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է:

Բուքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա է մերկասառույց, հայտնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից: