Home / Հայաստան / Բանգլադեշցի Համիկին առաջադրված մեղադրանքը կփոխարինվի

Բանգլադեշցի Համիկին առաջադրված մեղադրանքը կփոխարինվի

Բանգլադեշցի Համիկին առաջադրված մեղադրանքը կփոխարինվի

 

Բանգալդեշցի Համիկի՝ Աշոտ Ավետիսյանի գործով նշանակված փորձաքննությունն ավարտվել է և եզրակացությունն ուղարկվել է գործը քննող Արաբկիրի քննչական բաժին, գրում է «Հրապարակը»:

 

Ըստ այդ եզրակացության՝ Համիկից տուժած անձի՝ Գարիկի առողջությանը ծանր վնաս է հասցվել, որը փորձագետների կողմից գնահատվել է որպես «կյանքի համար վտանգ հանդիսացող»: Դա նշանակում է, որ նախապես առաջադրված «խուլիգանություն» մեղադրանքը կփոխարինվի առավել ծանր՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով՝  Քր. օր. 112 հոդվածով, որի առաջին մասը 3-7 տարի ազատազրկում է նախատեսում, գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը բերման էր ենթարկվել հունվարի 18-ին նրանից հետո, երբ ծեծի էր ենթարկել իր մեքենային բախված «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գարիկ Նազարյանին:

Ըստ շրջանառվող լուրերի` ձերբակալվածը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է: