Home / Հայաստան / 32 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ մոտ երկու շաբաթվա ընթացքում

32 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ մոտ երկու շաբաթվա ընթացքում

2012 թ. հունվարի 10-ից մինչև հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կանգառի և կայանման  կանոնները խախտելու համար, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է  տեղափոխվել 32 տրանսպորտային միջոց, իսկ տեղում կազմվել է 165 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնում է Ոստիկանությունը:

Ոստիկանությունը հիշեցնում է, ոչ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում  կայանված տրանսպորտային միջոցները տեղափոխվում են տուգանային հրապարակ: Եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը, կայանման կանոնների խախտումը,  տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը՝ անձամբ կամ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ: Այդ դեպքում բերման ենթարկողը անհապաղ հայտնում է ոստիկանության տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: