Հունվարի 24-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 62-ամյա մի կին, ով հայտնել է, որ Սվաճյան փողոցում` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հետնամասում, անհայտ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին և քաշելով` հափշտակել իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար և բանալիներ:
Կողոպտիչը` 36-ամյա Արթուր Կարապետյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ խոստովանել է հանցանքը: