Հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուժեղ բուքի ու վատ տեսանելիության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Կոտայքի մարզի և Գորիսի տարածաշրջանի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով հանրապետության բոլոր ճանապարհներին կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման շուրջօրյա ինտենսիվ աշխատանքներ, հայտնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից: