Հայ Ազգային Կոնգրեսում շարունակվում են քննարկումները Կոնգրեսի առաջիկա քաղաքական ռազմավարության շուրջ, ինչպես նաև ընտրություններին մասնակցության ձևաչափի շուրջ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում քաղխորհրդի նիստից հետո ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ որոշվել է հայտարարություն ընդունել, որը կհրապարակվի հունվարի 30-ին` Լևոն Զուրաբյանի ասուլիսի ժամանակ: