Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – 2011-ի հայկական բանակը` բողոքող քաղաքացիների աչքերով

ՏԵՍԱՆՅՈՒԹ – 2011-ի հայկական բանակը` բողոքող քաղաքացիների աչքերով

2011 թվականի ընթացքում, համաձայն պաշտոնական տվյալների, հայկական բանակում արձանագրվել է մահվան  36 դեպք: Այդ դեպքերից մի մասը որակվել են որպես ինքնասպանություն, ինչի հետ համաձայն չեն եղել զոհված զինծառայողների ծնողները:

2011 թվականին յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ծնողների թիվն ավելացավ, իսկ օգոստոսի վերջին գրանցված Աղասի Աբրահամյանի և Վարդան Սևյանի մահվան դեպքերից հետո քաղաքացիները «Բանակն առանց մարդասպանների» ակցիա կազմակերպեցին, որին մասնակցեցին տասնյակ մարդիկ:

Ակցիայից անմիջապես հետո հայտնի դարձավ բանակում խելագարված զինվոր Հովհաննես Վարդանյանի մասին, իսկ հոկտեմբերին մի քանի նոր աղմկահարույց դեպքեր գրանցվեցին: Համաձայն պաշտոնական վարկածի, հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում երեք զինվոր ինքնասպան է եղել: Այդ դեպքերին ևս մեկ ակցիա հետևեց ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

Նշենք, որ 2011 թվականի ընթացքում շարունակվել են ավելի վաղ զոհված զինծառայողների` Արտակ Նազարյանի, Տիգրան Օհանջանյանի, Վալերի Մուրադյանի աղմկահարույց գործերով դատական նիստերը, որոնք էական արդյունքների չեն բերել, և նրանց ծնողներն այլոց թվում շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ: