Համաշխարհային Աստղերի մասին պատմող Heat World ամսագրի կողմից անցկացված քվեարկության արդյունքում աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց լավագույն թոփ-25-ում են հայտնվել հայտնի ամերիկացի, բրիտանացի, ավստրալացի և կանադացի դերասաններ, երաժիշտներ և մեկ ֆուտբոլիստ:
Դեյվիդ Բեքհեմ
Առաջին պատվավոր տեղում է գտնվում բրիտանացի ֆուտբոլիստ, այժմ նաև դերասան Դեյվիդ Բեքհեմը: Երկրորդը կանադացի դերասան Ռայան Գոսլինգն է, ով առավել հայտնի է դարձել «Կիսատ Նելսոնը» ֆիլմից հետո:
Ռայան Գոսլինգ
Նրա հայրենակից, դերասան Ռայան Ռեյնոլդսը եզրափակում է լավագույն եռյակը: Նրան ավելի շատ ճանաչում են «Երեկույթների արքան», «Իքս մարդիկ» ֆիլմերից:
Ռայան Ռեյնոլդս
Աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանշային աղյուսակի չորրորդ տեղում է ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը: Մեկ այլ ամերիկացի դերասան Ջեյք Ջիլենհոլը հինգերորդն է: Դեռահասների կուռք, «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերակատար և երաժիշտ Ռոբերտ Պատինսոնը ընդամենը 6-րդն է:
Ռոբերտ Պատինսոն
Աղյուսակի 7-րդ հորիզոնականում է բրիտանացի դերասան Թոմ Հարդին: Դերասան , ռեժիսոր, երաժիշը և սցենարիստ Ջոնի Դեպը, ով վերջերս է բաժանվել ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Վանեսա Պարադիից, հայտնվել է 8-րդ տեղում:
9-րդ և 10-րդ տեղերը բաժանում են ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը և դերասան ու երգիչ Զակ Էֆրոնը:
Թոփ-25-ում են հայտնվել նաև Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Օրլանդո Բլումը, Ջասթին Թիմբերլեյքը և այլք: