Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը Արզումանյան փողոցում գտնվող մի կրպակից ազդանշանային համակարգի մալուխները կտրելու և ապակիները կոտրելու միջոցով գողացել են մեկ արկղ խմորեղեն:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 23-ամյա Գերասիմ Մ.-ին և 32-ամյա Գնել Ս.-ին, որոնք խոստովանել են հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է: