2012 թվականի մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը ներքին հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ: Այս մասին ասված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ: ՀՔԱ Վանաձորի գրասնեյակը հղում է կատարում իր աղբյուրներին:
«Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը և խնդրում տրամադրել պարզաբանումներ հետևյալի մասին.
- ինչով է բնութագրվում կամ ինչով է պայմանավորված «խառը իրավիճակը»
- ում կողմից և հստակ ինչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ
- եթե չկա նման հրահանգ, ապա ինչով է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաև հիմնավորում է ոստիկանության աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը», – նշում են հայտարարության հեղինակները: