Այսօր ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա հիշատակը հիշատակը հարգելու համար առավոտից Եռաբլուր են ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Ժամը 13:00-ին Եռաբլուր են ժամանել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Նրանք նույնպես ծաղկեպսակ են դրել` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Եռաբլուրում են եղել նաև Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերներն ու ազատամարտիկները:
Նշենք նաև, որ այսօր Եռաբլուրում ի հիշատակ Վազգեն Սարգսյանի, «Երկրապահ կամավորների միության» կողմից կազմակերպվել էր մեծ միջոցառում,որի շրջանակներում պատանի երկրապահները Սարգսյանին նվիրրված բանաստեղծություններ էին արտասանում: