Չնայած առանձնատների և ամառանոցների կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերի մեծ քանակության առկայությանը, մարդիկ սկսել են կրկին դիմել բնությանը: Ամենամեծ պահանջարկ ունեցող շինարարական նյութը` ծառը, ամրության, ինչպես նաև ջերմության, խոնավության և ձայնամեկուսացման հատկություններով է օժտված: Սակայն այն անսպառ չէ: «Բիզնես-ոճ»-ը պատմում է, թե առանձնատան կառուցման համար բացի փայթից ինչպիսի նյութեր կարող են տան կառուցման համար շինանյութ դառնալ:
Ծղոտների խուրձը (սովորաբար հացահատիկի, բրնձի, վարսակի) ոչ միայն հարմար է կենդանիներին կերակրելու համար, այլև հանդիսանում է էկոլոգիապես մաքուր պատրաստանյութ:
Ամառանոցների կառուցման այս տարբերակը բավական ակտուալ է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ավստրալիայի բնակիչների շրջանում:
Էժան, բայց միաժամանակ չափազանց գեղեցիկ շինանյութ են հանդիսանում վերամշակված գունագեղ ապակե շշերը: Առաջին անգամ ապակե շշերից տուն կառուցվել է ԱՄՆ-ում 1902 թվականին:
Մեկ այլ հետաքրքրիր և միաժամանակ տարօրինակ շինանյութ է սնկարմատը: Գյուտարար Ֆիլիպ Ռոսը առաջարկում է օգտագործել սունկը տների պատրաստման համար:
Չորացրած միցելին կամ սնկարմատը չի այրվում, ջրակայուն է և ջերմությունը շատ ավելի լավ է պահպանում: Բացի դա, հաստ շերտով պատված միցելին բետոնից ամուր է դառնում: Ռոսը կարծում է, որ այն ապագայի շինանյութն է: