77 մարդկանց սպանության փաստը խոստովանած նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկին պաշտոնապես մեղադրել են ահաբեկչության իրականացման մեջ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, իսկ Ուտոյա կղզում մեկ ժամվա ընթացքուն հրաձգության զոհ դարձան 69 երիտասարդներ: Անդերս Բրեյվիկը խոստովանել էր, որ երկու հարձակումների պատասխանատուն ինքն է եղել, սակայն չի ընդունում ահաբեկչության մեղադրանքը: Նա իր քայլը բացատրում է Եվրոպան մահմեդականացումից փրկելու ցանկությամբ: