2026 թ. հունիս 3, չորեքշաբթի
Նոր օրենք ղումարբազության դեմ

Նոր օրենք ղումարբազության դեմ

Տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին կանխիկ գումար մուտքագրելն ու ելքագրելը նախատեսվում է արգելել․ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը․ ըստ նրա, առաջարկը բխում է կառավարության ծրագրից և իշխող ուժի նախընտրական խոստումներից՝ հնարավորինս սահմանափակել կամ բարդացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և հասանելիությունը: Պապոյանի խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակների «թակարդն» են ընկնում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ, որոնք իրենց մինիմալ աշխատավարձի, նպաստի, փոքր եկամտի մեծ մասն ուղղում են խաղալուն։ Պետությունը, պատգամավորի կարծիքով, որոշակի գործիքակազմ պետք է կիրառի, միջամտի, ոլորտը պետք է ավելի թափանցիկ դարձվի,  «որպեսզի տեսանելի լինի՝ ով է խաղում, որքան է խաղում»։ Սա, ըստ նրա, հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնելու հնարավորություն կտա: «Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները․․․ Կարող է ստացվել, որ այդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնում ու ամբողջ գումարը պարտվում է բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի․․․ Իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է՝ չի կարողանալու խաղալ։ Արդեն իսկ մեծ խնդիր լուծում է», - մեկնաբանեց Գևորգ Պապոյանը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նկատեց, որ համահունչ է նաև գործադիրի մոտեցումներին․ նախորդ տարի անկանխիկ գործառնությունների մասին օրենք է ընդունվել նախորդ տարի է ընդունվել՝ տնտեսությունը պետք է գնա կանխիկի շրջանառությունը նվազեցնելու ճանապարհով: Հայրապետյանի կարծիքով՝ փոփոխությունը կարևոր է նաև փողերի լվացման տեսանկյունից․ եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն,  դրանք փողերի լվացման ավելի քիչ ռիսկեր կպարունակեն: Կենդանի խաղի ժամանակ՝ խաղատանը խաղադրյուքների գնման դեպքում ոչ ռեզիդենտների համար բացառություն կարող է արվել․ «Մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»: 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 1․6 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ գումարները, որ հասել են բուքմեքերական կազմակերպություններին, երկու անգամ գերազանցում են ողջ պետության բյուջեի եկամուտները։

Պակիստանում վարչապետ է ընտրվել նախկին վարչապետի եղբայրը

Պակիստանում վարչապետ է ընտրվել նախկին վարչապետի եղբայրը

Նախօրեին երկրի օրենսդիր մարմինն անվստահություն էր հայտնել Պակիստանը գրեթե 4 տարի ղեկավարած Իմրան Խանին...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

«Մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»։

Զիփլայնի տնօրենը մահացել է թռիչքի կանոնները բացատրելիս

Զիփլայնի տնօրենը մահացել է թռիչքի կանոնները բացատրելիս

Զիփլայնից տնօրենը փորձել է օգնել ոմն Հռիփսիմեին կատարել թռիչքը, որի ընթացքում կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։

Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Կոչ ենք անում չքվեարկել օրինագծի օգտին, hակառակ դեպքում կխորանա իշխանություն-հասարակություն անջրպետը:

«Կինդերի» ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի

«Կինդերի» ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի

Պատճառը եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերն են․․․

Bonjour Մինսկի խմբից

Bonjour Մինսկի խմբից

Մինսկի խումբը հեռու է Ղարաբաղից

Ֆրանսիան ընտրում է աջի ու չձախի միջև

Ֆրանսիան ընտրում է աջի ու չձախի միջև

Ձայների 27,6%-ը հավաքած ցենտրիստ նախագահ Էմանուել Մակրոնը մրցում է 23,41% հավաքած ծայրահեղ աջ Մարին Լը Պենի հետ․․․

Հոլանդացին ինքնակամ չիպավորվել է

Հոլանդացին ինքնակամ չիպավորվել է

Փոումենը ինքն իրեն «բիոհաքեր» է անվանում՝ մարդ, ով օգտագործում է սարքավորումները իրեն կատարելագործելու նպատակով։ Նա իր մարմնում 32 իմպլանտ․․․

Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում

Կարող են կոտրվել ծառեր, վնասվել՝ տանիքներ․․․

Պետությունը գիտաշխատողին չվճարելու նոր ձև է մտածել

Պետությունը գիտաշխատողին չվճարելու նոր ձև է մտածել

Մատենադարանի արհմիությունը բացատրում է, թե ինչու Գիտպետկոմի նախագիծը միտված է ոչ թե ոլորտի բարեկարգմանը, որքան գիտաշխատողին չվճարելուն․․․

Աշխատում եմ չաշխատել և շաբաթվա այլ լուրերը

- գողերը Երևանում, - լքել մոլի տարածքը, - ուզում էին 5 ուղտի հետ փոխել, - աշխատում եմ չաշխատել...