2026 թ. հունիս 4, հինգշաբթի
Հայաստանը «Իսկանդեր» չի կիրառել․ Ռուսաստանի ՊՆ

Հայաստանը «Իսկանդեր» չի կիրառել․ Ռուսաստանի ՊՆ

«Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»

Ռուս-թուրք-ամերիկյան արձագանքը Գեներալ-Փաշինյանական հակամարտությանը

ԶՈՒ ԳՇ հայտարարությանը անդրադարձել են Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Երևանում ԱՄՆ դեսպանատունը։

«Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում»․ Հարձակվել են Գասպարիի վրա

«Հարգելի ինտելեկտուալներ, շարունակեք մնալ ՖԲ խորքերում»․ Հարձակվել են Գասպարիի վրա

«Հայրենիքի փրկության շարժման» ակտիվիստները և ոստիկանները հարձակվել են Վարդգես Գասպարիի վրա․․․

«Եվ ուրեմն՝ վե՛րջ թավիշին»․ Փաշինյանի հանրահավաքը երթով շարժվեց Էրեբունի

«Եվ ուրեմն՝ վե՛րջ թավիշին»․ Փաշինյանի հանրահավաքը երթով շարժվեց Էրեբունի

Փաշինյանը հայտարարեց՝ «Եվ այո՛, թավիշին վերջ է դրվելու»։ Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Այո՛»։

Բանակը ապաքաղաքական կառույց է․ ՊՆ

Բանակը ապաքաղաքական կառույց է․ ՊՆ

Ավելի վաղ հայտարարություններ էին տարածել նաև ԱԱԾ-ն և Ոստիկանությունը։ 

Դիմադիրներներն ու ընդդիմադիրները փողոցում են, գործիչները կոչեր են տարածում

Դիմադիրներներն ու ընդդիմադիրները փողոցում են, գործիչները կոչեր են տարածում

Փողոցով անցնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը, մայթեզրերին կանգնած «ընդդիմադիրները» գոռում են «Նիկոլ՝ դավաճան»։ Ցուցարարներն ի պատասխան վանկարկում են «Նիկոլ՝ վարչապետ»։

ԱԱԾ․ Ցանկացած անօրինականություն կարժանանա համարժեք արձագանքի

— Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն․․․

«Առաջիկայում կունենանք նոր ԳՇ պետ և տեղակալներ»․ Փաշինյանը կանչում է հրապարակ

«Առաջիկայում կունենանք նոր ԳՇ պետ և տեղակալներ»․ Փաշինյանը կանչում է հրապարակ

«Հույս ունեմ, որ մենք այս իրավիճակը կհաղթահարենք օրենսդրության սահմանած կարգով և ձևով․․․»

Գեներալները միացան հեղաշրջման շարժմանը

Գեներալները միացան հեղաշրջման շարժմանը

ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը։  Փաշինյանը այն որակել է ռազմական հեղաշրջման փորձ.․․

Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն

Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն

Անհրաժեշտ է, որ կարողանանք վերցնել ապաքինվելու պատասխանատվությունը և չսպասենք՝ նայելով սահմանից այն կողմ, թե ով առաջինը դա կսկսի...

Երեխա ունենալ ցանկացող որդեկորույս ծնողներն այդ հնարավորությունը կստանան

Երեխա ունենալ ցանկացող որդեկորույս ծնողներն այդ հնարավորությունը կստանան

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն․․․

Հայաստանի «Իսկանդերը» գրավել է ռուսաստանյան մամուլի էջերը

Հայաստանի «Իսկանդերը» գրավել է ռուսաստանյան մամուլի էջերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին։ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ (Շուշիի համար մարտերն ընթանում էին պատերազմի վերջին օրերին) և հարցրել՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի կիրառվել ավելի վաղ՝ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական ուժեր էր կուտակել Հորադիզում։ Սրան ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, թե «մերժված» նախագահը «ինքը գիտի իր հարցերի պատասխանը» և հավելել․ «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»: Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։ Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել են թե՛ կառավարամետ և թե՛ անկախ լրատվականները։ Վերնագրերը, հիմնականում, միանման են՝ «Փաշինյանը հարցադրել է ռուսական «Իսկանդերների» արդյունավետությունը», «Փաշինյանն ասել է, թե ռուսական «Իսկանդեր»-ը անգործունակ է» և այլն։ Որոշ դեպերում վերնագիր է հանվել այն, որ Փաշինյանը հաստատել է «Իսկանդեռի» կիրառության մասին տեղեկությունները։ Հարցազրույցներ տվող վերլուծաբանները տեղի ունեցածը շտապել են գնահատել որպես (հայ-ռուսական) «սկանդալ»։ «Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռի մասին Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել են «ՌԻԱ Նովոստի»-ն, «ՏԱՍՍ»-ը, «Վեդոմոստի»-ն, «Գազետա»-ն, «Լենտա»-ն, «Կոմերսանտ»-ը, «Վեստի»-ն, «Էխո Մոսկվի»-ն, «Մեդուզա»-ն և այլք։ «Սկանդալը» մեկնաբանել են նաև Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինը և Դմիտրի Սաբլինը։ Փաշինյանի հարցադրումը որակվել է որպես «ոչ կոմպետենտ» և «սուտ»։ Ռուսաստանցի պատգամավորները շտապել են հավաստիացնել, որ «Իսկանդերը» խիստ ճշգրիտ և արդյունավետ զենք է, որն իր բարձր որակները հաստատել է դեռևս Սիրիայում։ Մամուլի կողմից հատկապես ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանն առաջին և միակ օտարերկրյա պետությունն է, որ Ռուսաստանից «Իսկանդեր» է գնել։ Երկրի սպառազինման մեջ են գտնվում 4 հրթիռային կայանքներ։ Գնումներն արվել են 2016 թվականին, նույն թվականին համալիրները ցուցադրվել են նաև մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանդիսավոր ռազմական շքերթին: Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառելու մասին առաջին անգամ (դեռևս նոյեմբերին) հայտարարել էր Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Նախկին նախագահի և գործող վարչապետի խոսքերից ռուսական մամուլը եզրակացրել է՝ Հայաստանը, փաստորեն, հաստատել է պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի կիրառության մասին տեղեկությունները։ Իսկ սա, իր հերթին, մի շարք հարցերի տեղիք է տվել (որտեղ են գնտվում և պահվում Հայաստանի ԶՈՒ-երին պատկանող «Իսկանդերները», որտեղից են դրանք գործարկվել և այլն)։ Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հերքել է, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակելով որպես ընդդեմ Հայաստանի արված։