Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը խիստ բացասական է գնահատում «Golden ore» ընկերության` Հրազդանում նոր պղնձի և մոլիբդենի հանք շահագործելու մասին ծրագիրը, որը ներկայացրել է Բնապահպանության նախարարություն:
Ըստ ծրագրի` պղնձամոլիբդենային հանքը բացվելու է անմիջապես Մարմարիկ գետի հունի վրա:
«Ըստ նախագծի` հանքի թափոնների մի մասը թափվելու է Մարմարիկի հուներից երեքի մեջ: Այդ հուներն էլ լցվում են Մարմարիկ գետ, որն էլ, իր հերթին, լցվում է Մարմարիկի ջրամբար: Ջրամբարից ջուրը լցվում է Հրազդան գետ: Հանքի հարևանությամբ 4 արգելավայրեր կան, որոնցից մեկը մոտ 6700 հա տարածքով` ջրաբանական արգելոց է: Այդ հանքի տեղում առաջանալու է մոտ 500 մ խորությամբ խոռոչ», – ասել է Հակոբ Սանասարյանը` նշելով, որ դա խիստ վտանգավոր է շրջակա միջավայրի համար:
Նշենք, որ պղնձամոլիբդենային հանքի պաշարը 137 միլիոն տոննա հանքաքար է: