Քիչ առաջ Մաշտոցի այգի է այցելել արձակագիր-հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը` գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Ակտիվիստների հետ զրույցում Հրաչյա Մաթրոսյանն ասել է, որ եթե Թումանյանը կենդանանար ու տեսներ այսօրվա Լոռին, կաթվածահար կլիներ: Նրա խոսքով` «այսօրվա այլադանկությունների մեղավորը մենք ենք, ու այսօրվա երիտասարդները քավում են մեր բոլորի մեղքերը»:
Հրաչյա Մաթևոսյանը խոստացել է հաջորդ անգամ այգի վերադառնալ այն ժամանակ, երբ կգա հաջորդ թոշակի ժամանակը: Իսկ վերջում Մաթևոսյանը համբուրել է ակտիվիստների ձեռքերը և լացակումած շնորհակալություն հայտնել, որ իր փոխարեն պայքարում են, գրել է Մարիամ Սուխուդյանը:
Լուսանկարը` Մարիամ Սուխուդյանի ֆեյսբուքյան էջից