Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորներն առաջարկություն են ներկայացրել երկրի կառավարությանը, որում կոչ է արվում ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանության փաստը, հայտնել է «Nouvelles d’Armenie»-ն:
Ըստ պարբերականի` առաջարկության հեղինակը «Շարժում» կուսակցության պատգամավոր Մարգրեթ Տրիգվադոուտիրն է: Կոչին միացել են նաև միևնույն կուսակցության անդամներ Թոր Սաարին և Բրիգիտտա Ջոնսդոտտիրը, ինչպես նաև «Համերաշխություն» և «Լուսավոր ապագա» կուսակցությունների ղեկավարները: