Home / Հայաստան / Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, Ադրբեջանը` Իսրայելի. Ալիզադե

Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, Ադրբեջանը` Իսրայելի. Ալիզադե

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Սվոբոդա» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի և Իրանի միջև ներկա հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները:

«Հայաստանն արժանի էր Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակին: Երևում է, ադրբեջանական իշխանությունները անում են ամեն ինչ Հարավային Կովկասում Իսրայելի ֆորպոստի կարգավիճակ ստանալու համար` Իսրայելի և, միգուցե, միաժամանակ նաև Միացյալ Նահանգների: Թեև կարծում եմ, որ ԱՄՆ-ին դա բոլորովին պետք չէ: Ամեն դեպքում, բոլորից առաջ լինել և վատացնել հարաբերությունները Իրանի հետ, այն դեպքում, երբ մեզ մեր խնդիրներն էլ լրիվ բավարար են, կարծում եմ, դա խելացի քաղաքականություն չէ:

Ամեն դեպքում, Իրանի հետ հարաբերությունների վատթարացման նախաձեռնությունը Ադրբեջանին է պատկանում: Ադրբեջանական ծագում ունեցող իրանցի զինվորականների ձերբակալությունը, Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով իսլամիստների ձերբակալությունը, և ի հավելումն այս վերջին դեպքը, երբ մեծ խմբով մարդկանց ձերբակալեցին և նրանց մաքսանենգ անվանեցին`մեղադրելով  զենք ներկրելու և ահաբեկչություններ  նախապատրաստելու մեջ: Մեծ հաշվով, Ադրբեջանում այնքան էլ շատ չեն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին հավատացողները: Եվ ոչ Ազգային անվտանգության նախարարությունը, ոչ Ներքին Գործերի նախարարությունը և ոչ նախագահական վարչակազմը տեղեկատվության հավաստի աղբյուր չեն հանդիսանում, և ազգը թերահավատորեն է մոտենում նման հայտարարություններին:  Ինչպես Ռուսաստանում, երբ ձերբակալում են չեչնիացի գրոհայինի և պարտադիր կերպով նրա մոտ թմրանյութ են հայտնաբերում, այնպես էլ մեզ մոտ, երբ ձերբակալում են Իրանի հետ կապ ունեցող մարդկանց, նրանց մոտ պարտադիր թմրանյութ և զենք է գտնվում: