Բազմաթիվ աղջիկներ մեծացել են բարբի տիկնիկների հետ խաղալով, շատերն անգամ ուզում են նմանվել իրենց խաղալիքին: Իսկ 21-ամյա ուկրաինուհի Վալերիա Լուկյանովան որոշել է իրականություն դարձնել շատ աղջիկների երազանքը` իր արտաքինը ամբողջությամբ նմանեցնելով բարբի տիկնիկների կերպարին:
Նրա «տիկնիկային» դիմագծերը, երկար շեկ մազերը, և «իդեալական» մարմինը նրան իսկական Բարբիի տեսք են հաղորդում:
Համացանցի օգտատերերից շատերը, սակայն, սարսափած են աղջկա
տեսքից: Ոմանց կարծիքով` նա ոչ միայն տգեղ է այլև, տարօրինակ: Եվս մեկի կարծիքով` «գրեթե կատարյալ դիմագծերով կինը ձանձրալի է»:
Աղջկա Facebook-յան էջում տեղադրված նկարները, որտեղ նա ավելի քիչ կոսմետիկայով է, ապացուցում են, որ նա իսկապես գոյություն ունի: