Home / Հայաստան / Կառավարության ղեկավարի հարցը նախագահականում որոշել են. աղբյուր

Կառավարության ղեկավարի հարցը նախագահականում որոշել են. աղբյուր

ՀՀ կառավարության ղեկավարի հարցն արդեն որոշված է, նախագահականին մոտ կանգնած իր աղբյուրներին հղում կատարելով` գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ, չնայած կառավարությանն ուղղված քննադատություններին, Տիգրան Սարգսյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում մինչև նախագահական ընտրությունները:

«Որոշ վերլուծությունների համաձայն, թերևս այս պատճառով էլ Սերժ Սարգսյանը նրան զերծ պահեց նախընտրական քարոզչության շրջանում հասարակության աչքին շատ երևալուց», – նշում է «Հրապարակը»: