Այսօր` տեղի ժամանակով 10:00-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի երդման արարողությունը: Նա վերջին 17 տարիների ընթացքում առաջին սոցիալիստ նախագահն է: Վերջին սոցիալիստ նախագահն է եղել Ֆրանսուա Միտերանը:
Սկզբում Օլանդը հանդիպել է արդեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին և զրուցել նրա հետ մոտ կես ժամ:
Նոր առաջնորդը ցանկացել է, որպեսզի արարողությունը հնարավորինս համեստ լինի: Երդման արարողությանը հրավիրված են եղել նախագահի և նրա զուգընկերոջ շրջապատից մոտ երեք տասնյակ հյուրեր: Բացի դա, ներկա էին շուրջ 350 պաշտոնատար անձինք:
Երդման արարողությունից հետո նախագահը բաց լիմուզինով շրջել է Ելիսեյան դաշտերում և ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի գերեզմանին` Հաղթանակի կամուրջի մոտ:
Արդեն երեքշաբթի առավոտյան Օլանդը կմեկնի Գերմանիա, որտեղ նա պետք է հանդիպի կանցլեր Մերկելի հետ, ով հայտարարել էր, որ Ֆրանսիայի նոր նախագահին գրկաբաց կընդունի: