Մայիսի 20-ին` կիրակի գիշերը ողջ Ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, ինչպես նաև ԱՄՆ արևմտյան նահանգները հետևում էին տիեզերական ամենագեղեցիկ երևույթներից մեկին` արևի խավարմանը: Այն հատկապես գեղեցիկ է եղել Ռուսաստանի Հեռավոր արևելքի շրջանում. մոլորակի այս հատվածում լուսինը գրեթե ամբողջությամբ ծածկել է արևի սկավառակը: