«Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացրած Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթում (ՇՄԱԳ) անդրադարձ չկա տարածքի ջրային ռեսուրսների վրա հանքի ազդեցությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը` նշելով, որ նման բացթողումը անթույլատրելի է, քանի որ հանքը գտնվում է Որոտան և Արփա գետերի արանքում, իսկ ՇՄԱԳ-ում ասվում է, որ օրեկան 3000 տոննա ջուր է վերցվելու Որոտանից:
Բնապահպանի խոսքով` դա շատ մեծ քանակություն է, քանի որ հանքը աշխատելու է ողջ տարի:
«Որոտանի ջուրը պակասեցնելը անթույլատրելի է, քանի որ դրա վրա կան երեք հիդրոէլեկտրակայաններ: Բացի դա` հանքի մոտ է գտնվում է Կեչուտի ջրամբարը, որից ջուր է մատակարավում Սևանա լիճ: Այսինքն` եթե հանքի փոշին ու կեղտը լցվի ջրամբար, այն կլցվի նաև Սևան: Հաշվարկված չէ նաև ստորգետնյա ջրերի վնասը»,-ասել է բնապահպանը:
Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով` ՇՄԱԳ-ում նաև չի ասվում` ինչ մետաղներ են արտադրվելու:
«Նշված է, թե ոսկի և այլ մետաղներ: Սակայն կան մետաղներ, որոնք ավելի թանկ են: Դրանք պետք է նշվեն, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել որքան եկամուտ է ստանալու ընկերությունը, քանի որ եկամուտին է հարաբերական այն հարկերը, որոնք ընկերությունը պետք է պետբյուջե վճարի», – ասել է Քնարիկ Հովհաննիսյանը:
Լուսանկարը` http://www.lydianinternational.co.uk