Home / Հայաստան / Սյունիքի մարզպետը վաճառում է իր հանքը

Սյունիքի մարզպետը վաճառում է իր հանքը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից, իր աղբյուրների վրա հղում կատարելով` գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է, որ վաճառում է հանքը: «Ժողովուրդը» գրում է, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչինչ չվաճառել:

Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն նա չի արձագանքել Խաչատրյանին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում: Թերթը փորձել է զրուցել Սիլվա Համբարձումյանի հետ, սակայն վերջինս թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել: Սուրեն Խաչատրյանի հեռախոսն անհասանելի է եղել: