Այսօր գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին (Հորադիզի ուղղությամբ) ադրբեջանական հետախուզադիվերսիոն խումբը փորձ է արել ներխուժել ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը: ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական բաժնից Epress.am-ին հայտնում են, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Մավրեյանը և Վոլոդյա Ծատրյանը: