Home / Տեսանյութեր / 27-ամյա կնոջը ստիպել են 7-րդ ամսում ընդհատել հղիությունը. նա հոգեբանական ծանր վիճակում է

27-ամյա կնոջը ստիպել են 7-րդ ամսում ընդհատել հղիությունը. նա հոգեբանական ծանր վիճակում է

Չինաստանի Անկան քաղաքի իշխանությունները ներողություն են խնդրել մի կնոջից, ում բռնի ուժով ստիպել են ընդհատել հղիությունը, քանի որ, ըստ Չինաստանում գործող օրենքի, նա իրավունք չուներ երկրորդ երեխա լույս աշխարհ բերել:

Դեպքի հետ առնչություն ունեցող երեք պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից:

Կնոջը ստիպել են ազատվել երեխայից հղիության յոթերորդ ամսում, ինչը հակասում է օրենքին, քանի որ հղիության 6-րդ ամսից հետո արգելվում է ազատվել երեխայից:

Իշխանությունները կոչ են արել տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցառումներ ձեռնարկել ընտանիքի ճիշտ պլանավորման համար:

Պարզվում է, որ 27-ամյա Ֆեն Ցզյամեյին բռնի կերպով ստիպել էին վիրահատվել և ազատվել երեխայից: Չինական ԶԼՄ-ների տեղեկություններով, նա հոգեբանական հարված է ստացել և ծանր վիճակում է գտնվում:

Չինաստանցի իրավապաշտպանները պնդում են, որ կինը ընդհատել է հղիությունը, քանի որ ի վիճակի չի եղել տուգանք վճարել երկրորդ երեխայի համար: