Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքներին, զորավարժության տեղեկատվական ապահովման համար մամլո կենտրոնի ստեղծմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող այլ հարցեր:
ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակի հաղորդմամբ, կողմերը գոհունակություն են հայտնել զորավարժության անցկացման ռազմական բաղադրիչի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: