Հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանգամանքները պարզվում են: