Երկարատև ծանր հիվանդությունից հետո հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում 82 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մայրը՝ տիկին Ամալյա Դադայանը:
ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ տիկին Ամալյա Դադայանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, ք. Ստեփանակերտ, Վ.Սարոյան 10, բն. 14 հասցեում, հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին, նույն հասցեում: