Այս կիսամյակում 366 թափուր պաշտոնների մրցույթ է տեղի ունեցել, որից 322 կայացել է, իսկ 41 մրցույթում հաղթող չի ճանաչվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Մանվել Բադալյանը խոսել է նորամուծություն հանդիսացող քաղծառայողների սոցիալական փաթեթի մասին:
«52 000 դրամով մինչև 4 միլիոն դրամի ապահովագրում են անում, և 100 քաղծառայող այս սոցփաթեթի շնորհիվ բարձր արժեք ունեցող վիրահատությունների է ենթարկվել: Քանի որ առջևում ամառային արձակուրդների շրջան է, բացի բուժսպասարկումից, նաև սոցիալական փաթեթով մարդիկ կարող են հոգալ իրենց հանգստի կազմակերման հարցերը: Մեր աշխատակազմից արդեն բազմաթիվ մարդիկ տարբեր հանգստյան տների, տուրիստական գործակալությունների միջոցով այս գործընթացը սկսել են»,- ասել է Մանվել Բադալյանը
Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին այդ սոցիալական փաթեթը կկարողանան մեծացնել: