Էգեյան ծովում՝ թուրքական Ւզմիր նավահանգստի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 58 մարդ է զոհվել: Ընդամենը 15 մետրանոց նավի վրա 100 փախստական է եղել: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 45 մարդու, հայտնում է Vesti.ru-ն՝ հղում կատարելով թուրքական իշխանությունների ներկայացուցչի խոսքերին:
Նավի ուղևորների մեծ մասը փակ բանտերում էր գտնվում: Զոհվածները հիմնականում Պաղեստինից են: Խորտակված նավի վրա են եղել նաև Սիրիայից և Իրաքից արտագաղթած քաղաքացիներ:
Փրկված ուղևորները պատմել են, որ ուղևորության կազմակերպիչները խոստացել էին իրենց Բրիտանիա հասցնել:
Ապօրինի միգրանտների փոխադրման կազմակերպիչները Թուրքիայի երկու քաղաքացիներ են, ովքեր նավը վարձել էին տեղի ձկնորսներից: Նրանք արդեն ձերբակալված են և ցուցմունք են տալիս: