Սեպտեմբերի 12-13-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ» ընկերության կողմից սեպտեմբերի 8-ին և 13-ին արտադրված, «Արզնի Տոհմային ԹՏԽ» ընկերության կողմից սեպտեմբերի 10-ին արտադրված և «Աշտարակ ձու» ընկերության կողմից օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 3-ին և 5-ին արտադրված հավկիթները թարմ չեն:
Լաբորատոր փորձաքննության և փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաև, որ մակնշման և արտադրության օրերը չեն համապատասխանում:
Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական:
Ծառայությունը կոչ է անում սպառողներին զգոնություն պահպանել և մինչև իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել և չօգտագործել հավկիթ նշված խմբաքանակներից: