Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ բնակավայրի մոտ հերթափոխի ժամանակ վթարի է ենթարկվել «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենան, որի մեջ զինծառայողներ են եղել:
Ինչպես հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ վարորդը՝ Արթուր Երեմյանը, ինչպես նաև Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը: Վերջին երեքը Արմավիրի մարզից էին, վարորդը՝ Արագածոտնի մարզից:
15 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ: