«Ժառանգությունը» հույսը չի կորցնում, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը պատգամավոր կընտրվի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
««Ժառանգությունը» փորձում է այս հարցով բանակցել, պայմանավորվել ՀՀԿ–ի հետ։ Բանն այն է, որ ՀՀԿ թեկնածուն՝ Ռոբերտ Սարգսյանը, որ Տարոն Մարգարյանի աներորդին է, լիարժեք «դաբրո» չունի Սերժ Սարգսյանից։ Ամեն բան կախված է նախագահական ընտրությունների նախընտրական փուլի ընթացքից, Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքից», – գրում է «Հրապարակը»։