Ադրբեջանի ռեգբիի հավաքականը չի կարողացել ավարտել իր երկրորդ հանդիպումը Եվրոպական ազգերի գավաթի խաղարկությունում: Ինչպես հաղորդում է azerisport.com կայքը, 65-րդ րոպեի դրությամբ ադրբեջանցի ռեգբիստները պարտվում էին Թուրքիայի հավաքականին 3:53 հաշվով: Այդ պահին խաղացողների միջև կռիվ է սկսվել, ծեծկռտուքին միացել են նաև երկրպագուները: Ադրբեջանի հավաքականի անդամներից մի քանիսը բարձրացել են տրիբունա և սկսել են կռվել երկրպագուների հետ:
Թուրքիայի հավաքականի մարզիչ իռլանդացի Նիլ Դոհերթին տեղի ունեցածը վայրենություն է որակել. «Իմ կարիերայի ընթացքում ես նման բան չէի տեսել»:
Առաջին տուրում Ադրբեջանը պարտվել էր Սլովակիայի ընտրանուն: