Home / Հայաստան / Արմավիրում ապօրինի կերպով ուզբեկների էին աշխատեցնում. դատախազություն

Արմավիրում ապօրինի կերպով ուզբեկների էին աշխատեցնում. դատախազություն

Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Իրավապահ մարմինները պարզել են, որ Ն. Պետրոսյանը Տալվորիկ համայնքում գտնվող իրեն պատկանող հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է  գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման:

ՀՀ դատախազությունը նշում է, որ աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել և աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ  օրենքի պահանջների խախտումներով: Ապօրինի  ձեռնարկատիրության  և օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Պետրոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության մեջ, նախաքննությունը հանձնարարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին: