Ոստիկանությունը չի կարող միջամտել Էդմոնդ Խուդյանին պատկանող ընկերության «թալանի» հետ կապված գործի քննությանը, քանի որ դա գտնվում է ՊԵԿ նախաքննական վարույթում, և ոստիկանությունն այդ գործի նկատմամբ որևէ լիազորություն չունի: Խուդյանի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նրան գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Նամակագրի դժգոհությունը «Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցված քրեական գործի» վերաբերյալ, մեղմ ասած, տեղին չէ: Ավելին, ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի քննությունը կատարվում է քրեադատավարական բոլոր նորմերին համապատասխան ու դեռևս ընթացքի մեջ է», – գրված է նամակում:
Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը ոստիականպետ Վլադիմիր Գասպարյանին ուղղած նամակում հայտնել էր.
«Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերըՑավում եմ որ ոստիկանության բարփոխումներն այնքան են նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերևներն» են տանում»: