Home / Հայաստան / ԱԱԾ-ն պնդում է, որ Զուրաբյանի և Օսկանյանի զրույցի գաղտնալսման հետ առնչություն չունի

ԱԱԾ-ն պնդում է, որ Զուրաբյանի և Օսկանյանի զրույցի գաղտնալսման հետ առնչություն չունի

Ազգային ժողովի պատգամավորներ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման և դրա հրապարակման հետ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ առնչություն չունի: Այս մասին Epress.am-ին հայտնել են ԱԱԾ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում  տարածվել է երկու պատգամավերների առանձնազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջիններս քննարկում են ներքաղաքական թեմաներ, հետագա համագործակցության հեռանկարներ:

Այս առնչությամբ Լևոն Զուրաբյանը հայտարարութուն էր տարածել՝ մեղադրելով ԱԱԾ-ին արատավոր պրակտիկա գործադրելու և  քաղաքական հակառակորդներին լրտեսելու և վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանին ենթարկվելու մեջ: Նման մեղադրողական հայտարարություն քիչ առաջ արել է նաև  Վարդան Օսկանյանը: Նա ԱԱԾ-ի արածը համարել է անընդունելի, դատապարտելի  և անօրինական: