Դեկտեմբերի 24-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սպիտակում,Արագածում, Ապարանում, Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:
Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երեւան-Սևան-Դիլիջան մայրուղով, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: