Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ չի բացառվում՝ Տարոն Մարգարյանը հրաժեշտ կտա նախագահական աթոռին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ դրան զուգահեռ շրջանառության մեջ է դրվել այն կարծիքը, թե Գագիկ Բեգլարյանն ամեն կերպ փորձում է վերադառնալ քաղաքապետարան՝ հայտարարելով, որ ինքը ժամանակավոր է համաձայնել ստանձնել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը, իսկ Սերժ Սարգսյանն առայժմ չի որոշել, թե ինչպես է վարվելու Տարոն Մարգարյանի և Գագիկ Բեգլարյանի հետ: Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին:
«ՉԻ» տեղեկություններով՝ այս պահին Սարգսյանը որևէ մեկին որևէ պաշտոն չի խոստացել ու երաշխիքներ չի տվել, որ ներկայիս պաշտոնյաները մնալու են իրենց տեղերում:
«Այնպես որ, Սերժ Սարգսյանը նոր թիմը կձևավորի ընտրություններից հետո՝ դատելով, թե թիմի անդամներից ով ինչքան կան ինչպես է իր համար աշխատել», – եզրափակում է թերթը: