Home / Հայաստան / Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, վստահ է վարչապետը

Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, վստահ է վարչապետը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ և երեխաների հետ ՀՀ նախագահի ընտրություններին քվեարկել է Երևանի թիվ 10/21 ընտրատեղամասում:

«Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք արվում են, բնակաբանար, լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի կասկած չմնա, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և առանց ընտրախախտումների», – Տիգրան Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ կառավարության կայքը: