Հայաստանի տարածքում մարտի 27-ին դիտվելու է փոփոխական եղանակ, պարբերաբար հնարավոր են կարճատև տեղումներ, հովիտներում` անձրև և ամպրոպ: Այս մասին հաղորդում է meteo-tv.am-ը: Օդերևութաբանները նշում են, որ առատ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում կբարձրանա ևս 2-ից 4 աստիճանով:
Ուրբաթ և շաբաթ օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում: Հնարավոր է քամի, տեղ-տեղ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, բուքի հետևանքով հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ:
Երևանում մարտի 27-ին պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +17+19, երեկոյան +12+14: