Հայաստան և Վրաստան այցելելով՝ ես հասկացա, որքան կարևոր կարող է լինել այդ երկրների համար եվրոպական ինտեգրումը, «Գարդիան» բրիտանական պարբերականում տպագրված հոդվածում գրում է իրավապաշտպան, հրատարակիչ Սիգրիդ Ռաուզինգը:
Նա նշում է, որ վերջերս Հայաստան և Վրաստան էր այցելել տեղի իրավապաշտպանների հետ հանդիպելու համար:
Հայաստանում իր ճանապարհը ներկայացնելով՝ Ռաուզինգը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր գյուղ կիսալքված էր:
«Եթե կարողանում են, արտագաղթում են ամբողջական ընտանիքներով, եթե ոչ, ապա ամուսինը, կնոջը և երեխաներին թողնելով, մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի՝ չոր ու ցամաք տրասնֆերտներ տուն ուղարկելով: ես գիտեմ, որ այդ գյուղերում նաև փոքր երեխաներ կային, քանի որ երբեմն տեսնում էի կախված լվացքը՝ միակ գունեղ բանն այդ խամրած աշխարհում», – գրում է Ռաուզինհը՝ հավելելով, որ գյուղեր կային, որտեղ նրանք մարդկանց կամ խանութներ չէին տեսնում, ինչպես նաև չէին նկատում ավտոմեքենաներ:
Իրավապաշտպանի խոսքով՝ Բրիտանիայում հաճախ մոռանում են, թե ինչ է թաքնված անցումային երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին զրույցներում:
«Մարդու իրավունքների լեզուն ամբողջ աշխարհում նույնն է՝ քացրախոս և ինստիտուցիոնալ: Վրաստանում, օրինակ, այժմ շատ են խոսում «բանտային բարեփոխումների» մասին: Պատճառն անցյալ տարի հրապարակած տեսանյութն է, որում բանտարկյալներին տանջում են: Զոհերը հասարակ դատապարտյալներ են, դա ոստիկանական և բանտային կյանքի առօրյան էր: Տեսանյութից հետո հազարավոր մարդիկ փողոցներ դուրս եկան, 17 բանտերից 16-ում ղեկավարներ փոխվեցին, նախարար հրաժարական տվեց: Ոմանք նշում էին, որ տվյալ հոլովակն ուղղակի բեմադրություն է, սակայն ոչ ոք չվիճեց, որ նման բաներ տեղի են ունենում:
Կան խմբեր, ովքեր խոսում են «կոռուպցիայից» և «թափանցիկությունից»: Մի դեպքի օրինակ բերեմ. հայաստանցի խանութպանին այցելել էին պաշտոնյաներ հարկայինից, կաշառք պահանջել: Նա հրաժարվել է տալ, հարկայինի աշխատակիցներին դատի տվել: Տարիներ տևած դատավարությունից հետո, նա հաղթել էր, սակայն հարկայինի նույն պաշտոնյաները ճնշում էին գործադրել նրա մատակարարների վրա, և գործարարին չէր հաջողվել բիզնեսում մնալ:
Հայաստանում իրավապաշտպաններից շատերը, որոնց մենք հանդիպեցինք, հավատում են և հույսը կապում են Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանիի հետ, չնայած այն փաստի, որ հարույրավոր գործեր թթվում են այնտեղ, և հարկ է դրանց լուծմանը երկար սպասել: Բայց դա այն է, ինչ նրանք ունեն:
Եվրոպական համերաշխությունը դատարկ կոնցեպտ է բրիտանացիների համար՝ գոնե դատելով բրիտանական ԶԼՄ-ներից: Բայց ժողովրդավարությունն ու օրենքի իշխանությունը եվրոպական ծայրամասերում նշանակություն ունի բոլորիս համար: Հայաստանը, Վրաստանը և ևս 14 երկրներ բանակցում են ԵՄ-ի հետ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն առաջարկում է տնտեսական ինտեգրում՝ փոխարենը պահանջելով հավատարմություն ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներին, օրենքի իշխանությանը, շուկայական տնտեսության սկզբունքներին:
Ազատ առևտուր լավ կառավարման դիմաց՝ հաղթական բանաձև է:
Վրաստանում և Հայաստանում, այնումենայնիվ, դեռևս ԽՍՀՄ փլուզումից հետո պետությունը թույլ է, երբեմն էլ քրեականացված, տնտեսությունները մեծապես օլիգարխիկ, բացակայում են վերահսկողություն իրականացնող կառույցները, այդ գործառույթը գրեթե ամբողջովին տրված է քաղաքացիական հասարակությանը: Ինչպես բոլոր նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, այդ երկրներներն էլ ինստիտուցիոնալ դաժանության և անտարբերության պատմություն ունեն, որն առկա է բանակում, բանտերում, հիվանդանոցներում և մանկատներում:
Եվ դրա հետ մեկտեղ մարդիկ Երևանում հուսով են խոսում Հայկական գարնան մասին: Սերժ Սարգսյանը՝ նախագահը և Պուտինի դաշնակիցը, վերջին ընտրություններում երկրորդ անգամ դարձավ Հայաստանի ղեկավար, բայց ոչ ձայների 90 տոկոսը հավաքելով, ինչպես դա լինում է նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում: Մեծ թվով քվեաթերթիկներ մարդիկ փչացրել են: Հիմնական ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին իր երդման արարողությունը կազմակերպեց:
Այս տարածաշրջանում, ինչպես այլ տեղերում, անհատները գալիս ու գնում են, և երբեմն, ինչպես մենք տեսանք Վրաստանում, լավ մարդիկ վատն են դառնում:
Եվրոինտեգրումը լավ կառավարման լավագույն ճանապարհն է: Հայաստանի համար այլընտրանքը Ռուսաստանն է, որտեղ արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ներն այժմ պարտավորված են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: Եվրոպական առևտրային համաձայնագրերը և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ եղած պահանջները դրանից ավելի լավ են՝ թե նրանց, թե մեզ համար», – գրում է Ռաուզինգը: