Այսօր Ազգային ժողովի միջանցքում վիճաբանել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, որից հետո նրանց զրույցին միջամտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Վիճաբանությունն ավարտվել է Այվազյանի և Վեզիրյանի փոխադարձ վիրավորանքներով:
Վեճի սկզբում «Դու ասա բիզնես ունե՞ս, թե չէ» Մանուկյանի հացին՝ Վարդան Այվազյանը պատասխանել է. «Կարմիր դիպլոմով գռուզչիկ եմ աշխատել: Միանգամից չեմ էկել, մինիստր աշխատել: Քեզ պես միանգամից պատրաստի չեմ ստացել»:
Մանուկյանը հորդորել է Այվազյանին օրենքով աշխատել և չգողանալ: Այվազյանն ասել է. «Ցույց տուր գողացածս, այ գող, մի տեղ ցույց տուր»:
Այդ պահին Գոհար Վեզիրյանն ասել է Այվազյանին. ««Հետքը» գրեց»:
Վ.Ա. Փողը վեկալեց, գրեց: Ի՞նչ գրեց Հետքը, փողը տվել են, գրել ա: Էդ ինչ-որ գրել ա, տալիս եմ քեզի: Էդ հանքերը, 30 հատ հանք տալիս եմ քեզի:
Գ.Վ. Ինձ պետք չի, տարեք ձեր նախագահին տվեք:
Վ.Ա. Իմ նախագահին, խնդրում եմ, մի՛ բան արա, քո նախագահին կտամ:
Գ.Վ. Դե ուրեմն ինձ պետք չի:
Վ.Ա. Դե հանգիստ մնա… Որ ասում ես՝ Հետքը գրեց… (զուգահեռաբար Գոհար Վեզրիյանը ինչ-որ բան է ասում, որը հստակ չի լսվում): Ինչո՞վ: Ինչո՞վ:
Գ.Վ. Ինչո՞վ որ ապրում էիք մինչև հիմա, ինչով…
Վ.Ա. (Ընդհանտում է) Ինչով եմ մինչև հիմա ապրում: Իմ առողջությունս, իմ դուխս դնում եմ, ապրում եմ:
Գ.Վ. Դե տենց էլ շարունակեք:
Վ.Ա. Շարունակում եմ, դու ես վնգստում: (Զուգահեռաբար Գոհար Վեզիրյանն ասում է՝ Մի գոռացե՛ք)
Գ.Վ. Վնգստացողն էլ դուք եք, վնգստում ես դու գերդաստանիդ հետ միասին, բոմժ:
Վ.Ա. Աղջի, ի՞նչ, ինչ ասի՞ր:
Գ.Վ. Բոմժ:
Վ.Ա. էդ որ լրագրող ես, դա քեզ բան չի անում, խելքդ գլուխդ հավաքի:
Գ. Վ. Դու էլ պատգամավոր ես, նորմալ խոսա, խելքդ դու գլուխդ հավաքի: Սրան նայի (կողքից ասում են՝ Գոհար, լավ):
Վ.Ա. Լսի, հողեմ գլուխդ, բերանս ա բացել տալի:
Գ.Վ. Լավ, հերիք ա հաչաս:
Վ.Ա. Փոշտի թանաքաման:
Տեսանյութը՝ yerkir.am